Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

44-օրյայի մասնակիցները վերադարձնում են մեդալներն ու պարգևները․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

44-օրյայի մասնակիցները վերադարձնում են մեդալներն ու պարգևները․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
201
Այսօր, 11:12

44-օրյա պատերազմի մասնակիցները կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում։ Նրանք պատրաստվում են վերադարձնել մեդալներն ու պարգևները։
Նրանցից Արման Պետրոսյանը գրել էր․ «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքի վրա: Այդ գաղափարի համար տասնյակ հազարավոր մարդիկ մարտնչեցին, զոհվեցին՝ ցուցաբերելով խիզախություն և նվիրում։ Այս պայքարի շնորհիվ Հայաստանը տասնամյակներ շարունակ տարածաշրջանում ուներ քաղաքական, ռազմական և, ինչու ոչ, աշխարհաքաղաքական ազդեցություն։
Նոյեմբերի 9-ից հետո նահանջը, գերեվարումը, պատվազրկումն ու հանձնվելը դարձել են սովորական։ Ցավոք, սրանով ամեն ինչ չի ավարտվում. հիմա խնդիրը դրված է՝ հրաժարվելով ամեն տեսակի պայքարի ձևերից։ Ամենավտանգավորն այն է, որ մենք հրաժարվում ենք մեր անցյալից, ինքնությունից և պաշտպանվելու իրավունքից։
Ես և իմ մարտական ընկերները կառավարության շենքի դիմաց՝ ի նշան վարվող ապազգային և ապահայկական քաղաքականության, մեր մեդալներն ու շքանշանները ետ ենք վերադարձնելու՝ հրավիրելով բոլորի ուշադրությունն այս վտանգավոր գործընթացի վրա, որը կարճ ասած պետականության ապամոնտաժումն է»։

44-օրյայի մասնակիցները վերադարձնում են մեդալներն ու պարգևները․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ