Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մեր մեդալների հիմքում դրված արժեքները ոտնահարվում են»․ Հայկ Նավասարդյան

«Մեր մեդալների հիմքում դրված արժեքները ոտնահարվում են»․ Հայկ Նավասարդյան
110
Այսօր, 12:00

«Չնայած նրան, որ մեր մեդալները, մեր շքանշանները, մեր պայքարը մեզ համար շատ մեծ արժեք ունեն, սակայն դրանց հիմքում դրված ավելի մեծ արժեքները, որոնք սիմվոլով չեն արտահայտված, այլ մեր սրտերում են՝ ոտնահարվում են այսօր»,- կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Նավասարդյանը։ «Ես հանձնելու եմ իմ «Գարեգին Նժդեհ» մեդալը, որով պարգևատրվել եմ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ինչպես բոլորս տեսնում ենք՝ ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում և իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք և այս մեդալներն ու շքանշանները ստացել ենք, իսկ այս քայլով ուզում ենք ցույց տալ և իշխանություններին, և հանրությանը, որ հաշտ չենք դրա հետ»,- ասաց 44-օրյա պատերազմի մասնակիցը։

44-օրյայի մասնակից Հայկ Նավասարդյանը հանձնում է իր մեդալները