Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

44-օրյայի մասնակիցները մեդալները դրեցին Կառավարության շենքի դիմաց՝ գետնին

44-օրյայի մասնակիցները մեդալները դրեցին Կառավարության շենքի դիմաց՝ գետնին
155
Այսօր, 12:48

«Այս ամենի պատասխանատուն կառավարությունն է և իշխող քաղաքական ուժը, քանի որ քաղաքական ուժի վերևում գտնվող Նիկոլ Փաշինյանը քանի քաղաքական արտահայտություն է արել, այդքան մենք տարածքային կորուստներ և զոհեր ենք ունեցել»,- ասել է այսօր կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի կազմակերպիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը։ «Ես ազատության կորուստը զգացել եմ, երբ գլխիկոր դուրս եմ եկել Բերձորի անցակետից։ Ես այս պատմությունը մեկ անգամ տեսել եմ, և չեմ ուզում, որ դա կրկնվի ու ես և իմ ընկերները պայքարելու ենք մինչև վերջ։ Անցած տարի սահամանզատման և գյուղերի զիջման համար պայքարին ես ևս եղել եմ Նոյեմբերյանի շրջանում, խաղաղ ակցիայի ժամանակ սադրանքի հետևանքով ազատազրկվել եմ 1 ամսով, հիմա մենք ընտրել են պայքարի այս միջոցը՝ սա շարունակական է լինելու և մենք ետ չենք կանգնելու մեր դիրքորոշումից»,- նշել է Արման Պետրոսյան։

Ակցիայի վերջում 44-օրյայի մասնակիցներն իրենց մեդալները դրեցին Կառավարության շենքի դիմաց՝ գետնին․ «Այս մեդալները գետնին դնելը ձեր ամոթն է, ձեր քաղաքական ղեկավարության ամոթը»․ շեշտեց ակցիայի կազմակերպիչը։

Արման Պետրոսյան՝ ակցիայի կազմակերպիչ