Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ճի՞շտ է, որ մեր գործում ռուսական հետք կա»․ Բագրատ Սրբազան

«Ճի՞շտ է, որ մեր գործում ռուսական հետք կա»․ Բագրատ Սրբազան
128
Այսօր, 15:48

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրողներին․ «Բացարկը հայտնում եմ իմ անունից, Բագրատ Սրբազանի անունից և թող ների ինձ Ռուբեն Մելիքյանը իր տիրույթ մտնելու համար՝ Մխիթար Գոշի անունից»,- ասաց Խուդոյանը։
Երկրորդելով փաստաբանի խոսքը՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Հենց առաջին օրն եմ ասել, որ մեղադրողները ոչ թե մեղադրողներ են, այլ զրպարտողներ։ Սա անպատասխանատու հայտարարություն չէ։ Գլխավոր դատախազին և ՔԿ ղեկավարին երկու հարց եմ ուղղել, որոնք մինչ օրս անպատասխան են։ Դրանք «երկու հոգու գյուլլեու» և «ավտոբուս վառելու» թեմաներին են վերաբերում»,- ասաց Բագրատ Սրբազանը, ապա անդրադարձավ իր և Միքայել Սրբազանի խուցը գաղտնալսելուն․ «8 ամիս լսել են, բավարար հիմք չեն գտել, վերջին ճիգ են գործադրել՝ պարզելու, թե որտեղ են այն զենքերի թաքստոցները, որով չգիտեմ ինչ ենք արել։ Ասեմ՝ դրանք Իջևանի ՔՊ-ի գրասենյակի նկուղում են»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հրապարակային ուղղելով 3-րդ հարցումը Դատախազին և ՔԿ «խեղճ ղեկավարին»․ «Ես այս հարցը ուղղել եմ նաև ԱԳՆ-ին, որտեղից զանազան միջազգային ներկայացուցիչներին ասել են, թե այս մեր գործն ունի ինչ-որ ռուսական հետքեր։ Հիմա հարցնում եմ՝ այդպիսի տեղեկություն կա՞»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հույս հայտնելով, որ հանրային մեղադրողներն իրենք ինքնաբացարկ կհայտնեն և «այդ քայլով կազատեն իրենց և իրենց սերունդներին ապագա բոլոր դժբախտություններից»,