Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Խաղաղությանը անուն դնողներին՝ դուք զինվորի ծնող եղե՞լ եք»․ Գեղամ Նազարյան

«Խաղաղությանը անուն դնողներին՝ դուք զինվորի ծնող եղե՞լ եք»․ Գեղամ Նազարյան
136
Այսօր, 15:24

«Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր անուն են դնում խաղաղությանը․ դուք հեչ եղե՞լ եք բանակում երեխա ունեցող ծնող, քեռի, հորեղբայր, հորքուր, որոնք ամեն անգամ կես մարդ չէ՝ 0․1 մարդ էին դառնում, երբ որ իրենց երեխան 15 օրով կամ 3 շաբաթով պետք է մարտական հերթապահության լիներ, այդ օրերը ինչպես է անցնում այդ ծնողի համար, ինչ է լինում»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր խոսքում ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Ես չեմ խոսում պատերազմի, մարտական գործողությունների մասին, ես խոսում եմ այն խաղաղության օրերի մասին, որ ասում ենք՝ խաղաղություն ա եղել էսքան տարի։ Հիմա անուն եք դնում, որ չենք ուզում, մեզ նվաստացնում ա էս խաղաղությունը, ի՞նչն ա նվաստացնում, որ անմիջապես սահմանում գտնվող գյուղի բնակիչը արդեն տուն ա սարքում, մտածում ա ֆերմերային տնտեսություն հիմնելու մասին, ինչի՞ մասին եք խոսում»,- ասել է Գեղամ Նազարյանը։

Գեղամ Նազարյանի ելույթը՝ ԱԺ արտահերթ նիստին