«Պահակը թույլ չի տվել փախչեն, 2-րդ հարկից թռել են»․ Թերեզա Ավագյան
![]() 108 Այսօր, 15:54 «Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, 7-րդ ժամին, իններորդ դասարանի որոշ երեխաներ չեն ցանկացել դասին նստել, ցանկացել են փախչել դասից, մի քանի տղա և երկու աղջիկ իջել են ներքև, պահակը թույլ չի տվել, որպեսզի փախնեն, բարձրացել են երկրորդ հարկ և այնտեղից թռել են»,- ՆՅՈՒԶ-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երևանի թիվ 117 հիմնական դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը՝ պարզաբանելով դպրոցում տեղի ունեցած միջադեպը։ «Բոլոր երեխաները գնացել են տուն, նաև այդ աղջիկը, շրջել են Քանաքեռով, նոր ժամը 6-ի կողմերը ծնողները երեխային տարել են հիվանդանոց։ Պպարզվել է, որ երեխայի կողը ջարդվել է, բայց հիմա կյանքին վտանգ չի սպառնում, երեխան գտնվում է նորմալ վիճակում, դասղեկն այցելել է նրան, մենք կապ ենք հաստատել ծնողների հետ՝ ամեն ինչ նորմալ է, նույնիսկ երեխան ցանկանում է շուտափույթ վերադառնալ դպրոց՝ դասերին։ Մյուս բոլոր երեխաները, մոտ 20 երեխա դասի նստած են եղել և նորմալ դաս են ունեցել»,- ասել է դպրոցի տնօրենը՝ հերքելով տարածված տեղեկությունը, թե ուսուցիչը բարկացել է երեխաների վրա, հրաժարվել դասը պարապել և դուրս եկել դասասենյակից։ «Այն հերյուրանքները, որ վերահսկողություն չկա դպրոցում, իրականությանը չի համապատասխանում, մեր դուռը միշտ փակ է, պահակը միշտ այստեղ կանգնած է»,- ընդգծել է դպրոցի տնօրենը։ |
«Այս մարդը դատապարտված է ահռելի վախի մեջ ապրելու»․ Մարգարիտ Եսայան
2717:12«Նիկոլական «կռուտիտների» սահմանն անդին է»․ Արմեն Հովասափյան
4517:06«Կառավարությունն ու քաղաքապետարանն անգործություն են ցուցաբերել»․ Նաիրի Սարգսյան
6416:54ՀՀ սահմանը հատած ոչխարներին վերադարձրել են Ադրբեջանին
8316:42«Արդեն ինքս իմ վրա էի կասկածում՝ կարո՞ղ է ահաբեկիչ եմ»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
11816:06«Պահակը թույլ չի տվել փախչեն, 2-րդ հարկից թռել են»․ Թերեզա Ավագյան (տեսանյութ)
9915:54«Ճի՞շտ է, որ մեր գործում ռուսական հետք կա»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
11415:48ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը ազատվել է պաշտոնից
9215:42