Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը ազատվել է պաշտոնից

ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը ազատվել է պաշտոնից
100
Այսօր, 15:42

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Փարաքարի սպանություններով պայմանավորված այսօր պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը:
ԱԱԾ լրատվական վարչությունից Բարսեղյանի պաշտոնանկության մասին լուրը հաստատեցին:
ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը:
Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այդ դեպքից հետո արդեն պաշտոնանկ էին արվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանու, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան