Դատախազությունը նախկին ռեկտոր և պատգամավոր Վարդևան Գրիգորյանից պահանջում է փոխհատուցել մոտ 425 մլն դրամ
![]() 128 Երեկ, 21:36 Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի և համալսարանի նախկին հաշվապահ Մ. Մելքոնյանի՝ մոտ 425 մլն 370 հազ. դրամ բռնագանձելու պահանջով: Դատախազությունը նշված գումարը դիտարկել է որպես պետությանը պատճառված վնաս: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ «Նախկին ռեկտորից խոշոր գումար բռնագանձելու պահանջը կապված է նրա՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր աշխատելու տարիների հետ: Մասնավորապես՝ ուսանողներից վարձավճարները հավաքվել են, սակայն համալսարանի հաշվին մուտք չեն եղել: Այս դեպքում, ըստ Դատախազության, Վարդևան Գրիգորյանը դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս: Դատախազությունից պարզաբանում են, որ հայցի հարուցման համար հիմք է հանդիսացել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով Մ. Մելքոնյանի և Վ. Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: «Քրեական վարույթով հիմնավորվել է Մարիետա Մելքոնյանի և Վարդևան Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին 425.369.600 դրամի վնաս պատճառելու հանգամանքը»,- հայտնում է Դատախազությունը: Նշենք, որ Վ. Գրիգորյանը ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է 2002-2016թթ.: «Ես գիտեմ, որ այս գործը 10 տարուց ավելի ընթացքի մեջ էր: Ինձ կանչել, ասել են, որ գործը կարճվում է: Այսօր են ինձ տեղեկացրել, որ Դատախազությունը դիմել է քաղաքացիական հայցով: Այդքանից եմ տեղյակ, ուրիշ տեղեկություններ չունեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վարդևան Գրիգորյանը: Նախկին ռեկտորը չի ընդունում, որ պետությանը վնաս է պատճառել: Նշում է, որ, երբ ռեկտորի պաշտոնը թողել է, 550 մլն դրամ գումար է թողել համալսարանի հաշվին: «Փոքր բուհի դրամարկղում 550 մլն դրամ գումար եմ թողել և դուրս եմ եկել: Իհարկե՝ չեմ ընդունում ներկայացվածը: Ես չգիտեմ, թե ինչ պատմություն է: Եթե տվել են դատարան, կպարզվի, թե ինչ գումարների մասին է խոսքը»,- ասում է Վարդևան Գրիգորյանը»,- հայտնում է լրատվամիջոցը: |
ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը մերժում է Թրամփի ծրագիրը
12522:58«ԱԳՆ աշխատակից է կալանավորվել. ի՞նչ կապ ունի դեպքի հետ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը»․ ԶԼՄ (տեսանյութ)
12022:48«Սբխեչի ուլի աչքերով այս աչոնիկն է որոշում՝ ով Գյումրիում ապրի, իսկ ում լարեն». Արգիշտի Կիվիրյան
15322:24«Ժողովուրդին հենց այսպիսի մանիպուլյացիոն տեսանյութերով են խաբում». Արթուր Չախոյան (տեսանյութ)
12421:48«Շուշիում Ոստիկանության աշխատակիցներին ուղղակի «պադստավկա» են արել, տարել մահվան». Կարապետ Պողոսյան
21121:42Դատախազությունը նախկին ռեկտոր և պատգամավոր Վարդևան Գրիգորյանից պահանջում է փոխհատուցել մոտ 425 մլն դրամ
12021:36«Լեհաստանը բազմաթիվ սխալներ է թույլ տվել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ». Պուտին
16021:32«Ռուսաստանը կապեր ունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ». Պուտին
12321:26