«ԱԳՆ աշխատակից է կալանավորվել. ի՞նչ կապ ունի դեպքի հետ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը»․ ԶԼՄ
![]() 132 Երեկ, 22:48 «ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի նախկին աշխատակից Երջանիկ Ումրշատյանը կալանավորվել է, իսկ «Ավա թրեվլ» տուրիստական ընկերության աշխատակից Նունե Սոֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։ «2024 թվականի նոյեմբերի 7-ին հրապարակել էինք, որ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել. Աղմկահարույց բացահայտումներ էինք արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել: Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները, որ իշխանության եկան կոռուպցիան մերժելու խոստումներով, կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների մեջ են հայտնվել՝ հատելով անգամ միջպետական անթույլատրելի սահմանները: Խմբագրություն են դիմել երկու քաղաքացի (կանայք խնդրեցին իրենց անուններն ու դեմքերը չհանրայնացնել՝ թիրախավորումից խուսափելու համար) և հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ: Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն: Օրաթերթը դիմել է նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը և, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երևույթի վերաբերյալ: Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչև իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երևույթին: Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից, մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են տրամագծորեն հակառակի մասին. Երջանիկ Ումրշատյանը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում աշխատել է 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 18-ը, ինչպես նաև 2022 թվականի մարտի 1-ից մինչև հոկտեբերի 25-ը: Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից և նրա վարորդը չի եղել: Նախարարության և փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են: Ինչո՞ւ է Կոստանյանը կտրուկ «հրաժարվում» վարորդ Ումրշատյանից, եթե մեզ դիմած քաղաքացիները պատմել են, որ տեսել են՝ ինչպես է ինքն իջել Ումրշատյանի ավտոմեքենայից ու աշխատանքի գնացել, իսկ վարորդը հանդիպել է քաղաքացիներին դիմացի այգում»,- նշում է լրատվամիջոցը: |
ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը մերժում է Թրամփի ծրագիրը
12522:58«ԱԳՆ աշխատակից է կալանավորվել. ի՞նչ կապ ունի դեպքի հետ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը»․ ԶԼՄ (տեսանյութ)
12022:48«Սբխեչի ուլի աչքերով այս աչոնիկն է որոշում՝ ով Գյումրիում ապրի, իսկ ում լարեն». Արգիշտի Կիվիրյան
15322:24«Ժողովուրդին հենց այսպիսի մանիպուլյացիոն տեսանյութերով են խաբում». Արթուր Չախոյան (տեսանյութ)
12421:48«Շուշիում Ոստիկանության աշխատակիցներին ուղղակի «պադստավկա» են արել, տարել մահվան». Կարապետ Պողոսյան
21121:42Դատախազությունը նախկին ռեկտոր և պատգամավոր Վարդևան Գրիգորյանից պահանջում է փոխհատուցել մոտ 425 մլն դրամ
12021:36«Լեհաստանը բազմաթիվ սխալներ է թույլ տվել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ». Պուտին
16021:32«Ռուսաստանը կապեր ունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ». Պուտին
12321:26