ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը մերժում է Թրամփի ծրագիրը

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ադ-Դին ալ-Հադադը միջնորդներին ասել է, որ մերժում է պաղեստինյան անկլավում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ալ-Հադադը կարծում է, որ ծրագիրը մշակվել է ՀԱՄԱՍ-ն վերջ դնելու համար՝ անկախ նրանից, թե կազմակերպությունը կընդունի այն, թե ոչ, և, հետևաբար, վճռական է շարունակել պայքարը։
BBC-ի փոխանցմամբ՝ միջնորդները վերջին երկու օրերի ընթացքում փորձում են համոզել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին՝ ընդունել համաձայնագիրը։ ՀԱՄԱՍ-ը պահանջել է «փոփոխություններ», որոնք թույլ կտան խմբին պահպանել իր զենքը և վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ, սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն համաձայնի նման փոփոխություններին։
ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են շարժման ներսում առաջացող պառակտման մասին Թրամփի ծրագրի քննարկումների ընթացքում։ «Ներկայում ՀԱՄԱՍ-ի ներսում կա երկու տեսակետ. առաջինը՝ ծրագրի անվերապահ հաստատումն է, քանի որ ամենակարևորը Թրամփի կողմից խոստացված հրադադարն է, եթե միջնորդները երաշխավորեն Իսրայելի կողմից ծրագրի իրականացումը»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ։
«Կա նաև մեկ այլ դիրքորոշում. դրա կողմնակիցները մերժում են զինաթափումը և պաղեստինցի խաղաղ բնակիչների վտարումը Գազայից»,- նշել է նույն աղբյուրը: Նա պնդում է, որ երկրորդ դիրքորոշման կողմնակիցները, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, դեմ են իրենց «գործունեությունը» քրեականացնելուն:

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
6902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
8300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
96Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
106Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
118Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
189Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
97Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
112Երեկ, 17:12