«Թրամփի հետ Ալյասկայում խոսել ենք միայն մեկ թեմայի շուրջ». Պուտին

Ուկրաինայի հակամարտության լուծումն Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման միակ թեման էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի նիստում:
«Այնտեղ նախագահ Թրամփի հետ մենք գործնականում ոչինչ չենք քննարկել, նույնիսկ երկկողմ հարցեր: Մենք միայն քննարկել ենք ուկրաինական ճգնաժամի լուծման հնարավորություններն ու մեթոդները: Ընդհանուր առմամբ, դա արդեն լավ է»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը:
Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին Ալյասկայի գագաթնաժողովը կազմակերպելու համար և հանդիպումն անվանել է Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների վերականգնման ազդանշան:
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները յոթ տարվա ընթացքում առաջին անգամ լիարժեք հանդիպում անցկացրին: Գագաթնաժողովը տեղի է ունեցել Ալյասկայի Անքորիջ քաղաքում և ավարտվել է նրանով, որ առաջնորդները հայտարարել են «նշանակալի առաջընթացի» մասին, բայց առանց որևէ խաղաղության համաձայնագիր ստորագրելու: Քաղաքական գործիչները քննարկել են հիմնական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում զինված հակամարտության դադարեցումը:
Գագաթնաժողովից հետո Թրամփը հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև եռակողմ հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին: Պուտինը, իր հերթին, ամերիկացի առաջնորդին հրավիրել է Մոսկվա։

«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
6501:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
6200:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
89Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
103Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
96Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
82Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
93Երեկ, 21:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
79Երեկ, 21:42