«ՄԱԿ-ում Ալիևին դիմում էր խրոխտ տոնով, բայց դեմը նստել է ու ձայն չի հանում». Սևակ Հակոբյան
![]() 109 Այսօր, 00:24 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձ է կատարում Փաշինյան-Ալիև հանդիպմանը Կոպենհագենում: «Հանդիպման մասին հաղորդագրության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» տերմինի վերաբերյալ քննարկում ունենալու մասին ու սա տարօրինակ է։ Ինչո՞ւ է տարօրինակ։ Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ ամբիոնից Նիկոլն ասում է՝ թող Ալիևը պարզաբանի, թե ինչու է օգտագործում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ինչ նկատի ունի, որովհետև դա ընկալում ենք՝ որպես տարածքային պահանջ։ Սեպտեմբերի 30-ին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում, ասում է՝ հայկական տարածքների վրա «Զանգեզուրի միջանցք» անուն դնելը անընդունելի է և այլն։ Այսօր հանդիպում է Ալիևին ու չենք տեսնում իրենց հաղորդագրությունից, որ ասած լինի՝ այ Ալիև, էն որ ՄԱԿ-ում պահանջում էի պարզաբանես, մեր ԱԺ-ում պահանջում էի պարզաբանես, դե պարզաբանի։ Ո՞րն է պատճառը, որ ՄԱԿ-ում Ալիևին դիմում էր խրոխտ տոնով, բայց դեմը նստել է ու ձայն չի հանում։ Կարո՞ղ եմ ցավով, ափսոսանքով արձանագրել, որ Հայաստանի ղեկավարը, առաջին ղեկավարը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ, վախենում է Ադրբեջանի ղեկավարից։ Եթե վախը չէ պատճառը, բա ի՞նչն է, որ էստեղ ու ուղիղ եթերներով շրջապատված այլ վայրում հոխորտում է, իսկ երբ դեմ-դիմաց են, վախենում ձայն հանել։ Էստեղ սուրն աջ ու ձախ կտրում է, թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված՝ խրոխտ ելույթներ է ունենում․ դե հաջորդ անգամ թող Ալիևի հետ հանդիպմանն էլ գնա մի քանի տասնյակ թիկնապահներով, էնտեղ էլ նման քաջարի ելույթ ունենա»,- ւարձանագրում է Սևակ Հակոբյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«2018-ին Նիկոլը բացեց Հայաստանի դարպասները թշնամիների առաջ»․ Էդուարդ Շարմազանով
5702:06«Դատարանում պարտվելուց հետո ՔՊ-ն անցավ զրպարտանքի»․ Գրիգոր Իսկանդարյան
11101:06«Այստեղով անցել է Երևանի քաղաքապետարանը». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
11400:54«Դիվանագիտական խոսույթի վրա հիմնված հետևություններ անելը մեր հայկական քաղաքական մտքի գավառականության ապացույցն է». Վահրամ Մարտիրոսյան
7000:48«Եթե մենք «թղթե վագր» ենք, ՆԱՏՕ՞-ն ինչ է». Պուտին
8500:38«ՄԱԿ-ում Ալիևին դիմում էր խրոխտ տոնով, բայց դեմը նստել է ու ձայն չի հանում». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10600:24«Հասարակությանն ընտրությունների օրվան պետք է պատրաստել այսօրվանից»․ Վահե Հովհաննիսյան
11000:06ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը մերժում է Թրամփի ծրագիրը
184Երեկ, 22:58