Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Դիվանագիտական խոսույթի վրա հիմնված հետևություններ անելը մեր հայկական քաղաքական մտքի գավառականության ապացույցն է». Վահրամ Մարտիրոսյան

«Դիվանագիտական խոսույթի վրա հիմնված հետևություններ անելը մեր հայկական քաղաքական մտքի գավառականության ապացույցն է». Վահրամ Մարտիրոսյան
70
Այսօր, 00:48

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական պատերազմն էլ ավելի է խորանում։ Ռուսական սուվերեն ֆոնդերի առգրավումը ու ռուսական անօդաչուների հարձակումները հակամարտության նոր մակարդակ են ստեղծում։ Այս պատմությունը դեռ երկար է շարունակվեելու, ու կարելի է ասել, որ ամեն ինչ նոր է սկսվում։
Դեռ մարտ ամսին, երբ շատերը ոգևորված ասում էին՝ «վերջ, կռիվը կանգնեց», ես ասում էի՝ նայեք ոչ թե կողմերի խոսույթին, այլ մտահաղացումներին։ Իսկ իրական մտահաղացումների մակարդակում կռիվը կանգնելու ոչ մի նախադրյալ չկար և հիմա էլ չկա։
Դիվանագիտական խոսույթի վրա հիմնված հետևություններ անելը մեր հայկական քաղաքական մտքի գավառականության լավագույն ապացույցն է։ Ասում է՝ 90-ականներին շանս կար խաղաղություն կնքելու ու մենք հրաժարվեցինք։ Իրականում 90-ականներին արդեն Ադրբեջանի իրական մտահաղացումը կայացել է ամբողջը վերցնելու մեջ։ Նույնիսկ փուլային-զիջումային տարբերակն էր մերժվելու։ Ինչպես Քի Վեսթում և Կազանում՝ գործընթացը հասնելու էր վերջի կետին ու Ադրբեջանի կողմից մերժվեր։
Ասում է՝ տեսար պարսիկները Սյունիքը կարմիր գիծ հայտարարեցին, Մակրոնն էլ վոժդի մեջքին տմտմբացրեց, իսկ Թրամփը մեզ խաղաղություն խոստացավ։
Մարդ կա բմբուլը գլխի վրայա, ու շանս կա կրթվելով բմբուլը գցելու, իսկ մարդիկ կան բմբուլը ուղեղի մեջ է, իրենց ոչ մի կրթվածություն չի կարող փրկել, միակ շանսը Մասկի չիպերն են»։