Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայաստանի բնակչության մի զգալի մասը միամիտ, դյուրահավատ է»․ Ոսկան Սարգսյան

«Հայաստանի բնակչության մի զգալի մասը միամիտ, դյուրահավատ է»․ Ոսկան Սարգսյան
49
Այսօր, 01:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բնակչության մի զգալի մասը միամիտ, դյուրահավատ է կամ այդպիսին է ձևանում, որ կարծում է, թե Թրամպի քավորությամբ Վաշինգթոնում նախաստորագրված, իրավական ուժ չունեցող, վավերացման կարիք չունեցող մի փաստաթղթով Ադրբեջանի հետ խաղաղություն կհաստատվի։ ԱՄՆ-ն այդ փաստաթղթով համակարտության կարգավորման կողմ չէ, ուղղակի Թրամպը գործի քավորն է, սակայն քավորը չգիտի իր սանիկի անունը, Հայաստանի փոխարեն Ալբանիա, Կամբոջա է ասում, Նիկոլ Փաշինյանին էլ կոչում՝ «մյուս տղա»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարություն վերանվանած, Գազայում պաղեստինցիների ցեղասպանությունը թույլ տված, խրախուսած Թրամպը Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատելո՞ւ։ Արցախը հանձնեցին, Բաքվում տանջվող, դատվող գերիներին մոռացան, Հայաստանի սահմանամերձ գոտում օկուպացված 200-250 քառակուսի կիլոմետրը մոռացան, որ Ադրբեջանի հետ արդա՞ր խաղաղություն լինի։ Ոչ թե միամիտ, այլ խելապակաս կամ հայրենիքն ուրացող են նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանի ռազմական ծախսերը կրճատելով, պարտադիր զինծառայության ժամեկտը մեկուկես տարի դարձնելով՝ Հայաստանն ավելի անվտանգ է դառնում։ Մեծն Մաթևոսյանի խոսերով՝ բա այսքան տարի կոտորվես թուրքի կողմից, ցեղասպանվես, գաս լուսավոր 21-րդ դարը հասնես ու քո պատմությունից ոչինչ չսովորե՞ս»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան