Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սննդամթերքը թանկացել է․ նախարարն ինչ որ քայլեր ձեռնակելո՞ւ է»․ Արթուր Խաչատրյան

«Սննդամթերքը թանկացել է․ նախարարն ինչ որ քայլեր ձեռնակելո՞ւ է»․ Արթուր Խաչատրյան
89
Այսօր, 12:00

«Հայաստանում սննդամթերքը թանկացել է․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ինչ որ քայլեր ձեռնակելո՞ւ է սոցիալական բարդությունները մեղմելու համար»,- այս հարցադրումով սկսեց իր ճեպազրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Վստահ եմ վերջին 2-3 օրը դուք այցելել եք պարենային խանութներ և տեսել եք, թե սննդամթերքի գները՝ կաթ, ձավար, ձու, ձեթ, որքան են բարձրացել, ինձ շատ հետաքրքիր է, Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ինչ որ քայլեր ձեռնակելո՞ւ է՝ այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար, թե դարձյալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ հաջորդ հանդիպման մասին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։