ՀՀ-ում խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացվել․ գումարի հանցավոր ծագումը թաքցվել է
![]() 90 Այսօր, 15:00 ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ, որի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ: Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց մասին Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություններով: Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2022-2025 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ի, վերջինիս ամուսնու և ամուսնու հոր բանկային քարտերին տարբեր անձանցից և տարատեսակ աղբյուրներից փոխանցվել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլրդ 541 մլն 17 հզր 466 ՀՀ դրամ գումար, որի ծագումը թաքցնելու նպատակով գումարը տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում փոխարկել են 11 մլն 188 հզր 200 ԱՄՆ դոլարի: Հետագայում հանցավոր խմբի անդամները ցանկանալով թաքցնել այդ դրամական միջոցների՝ այլ երկիր փոխադրելը և խուսափել օրենքով սահմանված կարգով դրանք հայտարարագրելուց, գումարները բաժանել են միմյանց միջև և 2022-2025 թվականների ընթացքում, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, որպես հետիոտն հատել են միջպետական սահմանը և գումարները փոխանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց՝ այդ կերպ թաքցնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում գումարների ստացման հանգամանքը: Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել վերջիններիս պատկանող բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքի վրա: Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»։ Աղբյուրը` ՀՀ քննչական կոմիտե |
«Սա պատմական խայտառակության քպ-ական հերթական «ռեկորդն է»»․ Նարեկ Գալստյան
3118:00Միքայել Սրբազանն ազատազրկվեց 2 տարի ժամկետով
6717:48«Ոչ մի անակնկալ չի լինելու»․ Էդմոն Մարուքյան
6117:30«Նեռից սպասելիքներ չունեմ»․ Միքայել Սրբազանի հորաքրոջ դուստր
6217:18«Համաներում չհայտարարելը թույլ իշխանության վարքագիծ է»․ ԴՕԿ
8917:12Հրապարակվում է Միքայել Սրբազանի գործով դատավճիռը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7117:00«Իմ տղան մեծ ոսկոր էր իրենց կոկորդին»․ Վալոդյա Գրիգորյանի մայր
13116:54«Դուխներդ հերիք չի անո՞ւմ «Վեոլիա ջուր»-ը ազգայնացնել»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10316:12