Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել ՔՕ 422-րդ հոդվածով, դատավճիռ կարդաց՝ 442-րդ հոդվածով»․ Արա Զոհրաբյան

«Դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել ՔՕ 422-րդ հոդվածով, դատավճիռ կարդաց՝ 442-րդ հոդվածով»․ Արա Զոհրաբյան
131
Այսօր, 18:18

«Այսօր մի կարևոր բան տեղի ունեցավ․ արձանագրեցինք, որ Միքայել Սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այսօր դատարանը նրան մեղադրեց 442-րդ հոդվածի 2-րդ մասով․ այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է՝ վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն։ Այսինքն՝ դատարանն ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Լրագրողի դիտարկմանը՝ գուցե հուզմունքն էր պատճառը, ասաց․ «Հուզմունքը մարդու ճակատագրի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր, Միքայել Սրբազանը չի կատարել ո՛չ 442-րդ հոդվածով, ո՛չ 422-րդ հոդվածով նախատեսված արարք»։

Արա Զոհրաբյանի ճեպազրույցը