Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Անսկզբունք և անամոթ դատավորները կորցրել են անկախությունը»․ Մհեր Մելքոնյան

«Անսկզբունք և անամոթ դատավորները կորցրել են անկախությունը»․ Մհեր Մելքոնյան
119
Այսօր, 18:54

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․ «Սա այլևս դատավճիռ չէ։
Սա հարված էր մեր ազգային արժեհամակարգին:
Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ 2 տարվա ազատազրկման դատավճիռը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է՝ նպատակ ունենալով լռեցնել ճշմարտությունը և խեղդել ազգային կամքը։
Անսկզբունք և անամոթ դատավորները կորցրել են անկախությունն ու դարձել են գործող ապազգային իշխանության ձեռքի գործիք՝ ծառայելով քաղաքական վրեժխնդրությանը, ոչ թե արդարադատությանը։
Այս հակաօրինական գործընթացի բոլոր մասնակիցները՝ պատվիրատուներից մինչև կատարողները, խիստ պատասխանատվության են ենթարկվելու՝ օրենքի, ժողովրդի և Աստծո առաջ։
Անբարոյականությունն էլ ունի սահմաններ, բայց այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը գերազանցեց բոլորին»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան