Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը կառուցում է բռնապետական վարչակարգ»․ ՀՅԴ

«Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը կառուցում է բռնապետական վարչակարգ»․ ՀՅԴ
122
Այսօր, 19:42

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ․ «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։
Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։ Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։
Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը»։