Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Դիմում եմ` քննարկելու Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցը»․ Արամ Վարդևանյան

«Դիմում եմ` քննարկելու Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցը»․ Արամ Վարդևանյան
63
Այսօր, 20:00

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ: Նման անձը չի կարող հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ: Կարծում եմ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու:
Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը, ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության, 1) դրսևորել է բարեկիրթ վարքագիծ, թե ոչ, 2) բարձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե ոչ: Եթե այս հարցերի պատասխանը բացասական են, իսկ կարծում եմ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով: Ակնկալում եմ, որ Փաստաբանական ակադեմիայի խորհուրդը կդիտարկի հրապարակավ ներկայացրած սույն դիմումը և համապատասխան ընթացք կտրվի դրան»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան