Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Քրեական իրավունքն այսօր բռնաբարվեց Արմինե Մելիքսեթյանի կողմից»․ Ալեքսանդր Կոչուբաև

«Քրեական իրավունքն այսօր բռնաբարվեց Արմինե Մելիքսեթյանի կողմից»․ Ալեքսանդր Կոչուբաև
87
Այսօր, 20:18

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը․

«Նկարի պարունակությունը դատավորի պատմուճանի մեջ մտած Արմինե Մելիքսեթյանն է, ով այսօր Միքայել Սրբազանին դատապարտեց 2 տարի ազատազրկման, իսկ իրեն հավերժ ամոթի։ Ես իր հետ մինչև այսօր ունեի լավ, գործընկերային հարաբերություններ, որն այս օրով ավարտվում է, ինքը ինձ համար ոչնչով չի տարբերվում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա փրփրակալած բերանով հարձակվող ավստրոլոպիտեկներից։
Ի դժբախտություն բոլորիս՝ նա նաև դասախոս է և ուսանողներին սովորեցնում է քրեական իրավունք, որը այսօր բռնաբարվեց իր կողմից։ Նա նախընտրեց իշխանություններին ստրկահպատակ ծառայել և այսօր թաղեց իր հեղինակությունը»։