Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ժողովուրդը պիտի պայքարի․ իր զավակների գլխին է ճոճվում երկաթե մուրճը»․ Արմեն Աշոտյան

«Ժողովուրդը պիտի պայքարի․ իր զավակների գլխին է ճոճվում երկաթե մուրճը»․ Արմեն Աշոտյան
121
Այսօր, 20:24

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր և հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին։
Միքայել սրբազանի և մյուս քաղբանտարկյալների մասին այսօր առավոտյան, մինչև դատավճիռը խոսել էի միջազգային հավաքի ընթացքում՝ նաև սեփական օրինակի վրա բացատրելով, թե ինչպես է պոպուլիստ Նիկոլը վերածվել նոր սերնդի բռնապետի։
Հոգու խորքում բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։
ԵՄ անդամության փուչիկը և Թրամփ-ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում ռեպրեսիաների նոր ալիքի համար, յուրահատուկ ինդուլգենցիա։
Սրբազանի և մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախևառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։
Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը։
Ազատությո՛ւն Միքայել սրբազանին»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան