Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ազատությունը վերանվաճելու մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ազատությունը վերանվաճելու մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
130
Այսօր, 21:00

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում։
Բագրատ Սրբազանի և իր հետ միասին կալանավորված մյուս 17 արդարների ազատությունը վերանվաճելու ձևն էլ է մեկը՝ անօրեն իշխանությունների հեռացում։
Մնացած բոլոր քաղբանտարկյալների ու ապօրինի հետապնդվողների խնդիրների լուծումն էլ կրկին նույնն է։
Ավելին ասեմ՝ ողջ Հայաստանի ազատագրման ուղին է նույնը՝ դավաճան իշխանությունների հեռացում։
Ֆեյսբուքյան ավատարները չեն օգնելու։ Փոքրիկ ցույցերը չեն օգնելու։ Ջղայն մեկնաբանություններն ու հարցազրույցները չեն օգնելու։ Բոլոր այս խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը։ Ու որքան շուտ այս գործը գլուխ բերվի, այնքան քիչ կտառապեն մեր հոգևոր հայրերը, մեր ընկերներն ու մեր ժողովուրդը»։