Ուրբաթ, 03 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Նիկոլի միակ «փրկությունը» մնացել է մեկ օր ավելի իշխանություն ունենալը և պետության լուծարումը»․ Սամվել Ֆարմանյան

«Նիկոլի միակ «փրկությունը» մնացել է մեկ օր ավելի իշխանություն ունենալը և պետության լուծարումը»․ Սամվել Ֆարմանյան
121
Այսօր, 22:24

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի ազատազրկումը հերթական անջնջելի խարանն է հայ ժողովրդի ճակատին:
Հասկացեք, Նիկոլն անում է այն, ինչ չանել ուղղակի արդեն չի կարող: Ինքը չունի այլընտրանք, քան շատ կոշտ ավտորիտարիզմն ու Հայաստանի Հանրապետության վերջնական կազմաքանդումը: Չունի այլ տարբերակ:
Նա այնպիսի աններելի մեղքի ու պատմական բեռի տակ է մտել, որ իր միակ «փրկությունը» մնացել է մեկ օր ավել իշխանություն ունենալն և վերջում պետության լուծարումը: Որ պետության լուծարման հետ միասին վերանա նաև իր պատասխանատվության հարցը:
Հայաստանի ժողովուրդն ու մեր ընդդիմությունը կա՛մ կարողանում է ուժ գտնել՝ կանխելու այդ անխուսափելի մղձավանջը, կա՛մ դառնում է այդ ամենի լուռ ու անկարող վկան: Պատմությունն ունի և՛ առաջինի և՛ երկրորդի օրինակները: Այդ թվում՝ մեր պատմությունը:
ՔՊ խմբակցությունն իր հերթին կա՛մ մեկ քվեարկությամբ ձերբազատվում է իր այսօրվա պատանդի կարգավիճակից և պատմական խարանից, կա՛մ ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան