Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Խուժանները զենքերը ձեռքերին թափառում են փողոցներում, իսկ անմեղ մարդիկ բանտերում են»․ Դավիթ Մանուկյան

«Խուժանները զենքերը ձեռքերին թափառում են փողոցներում, իսկ անմեղ մարդիկ բանտերում են»․ Դավիթ Մանուկյան
116
Երեկ, 22:54

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միքայել Սրբազանի ազատազրկումն իշխանությունների, հերթական և լավ հաշվարկված քայլն է, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
ՔՊ-ական իշխանությունը փորձում է ամեն կերպ վերացնել իր առջև առկա խոչընդոտները, որպեսզի կարողանա վերարտադրվել 2026 թվականին։
Խուժանները զենքերը ձեռքերին թափառում են փողոցներում, մարդկանց են սպանում, իսկ անմեղ մարդիկ բանտերում են, ինչ է թե դեմ են այսօրվա իշխանությանը։
Երբ իշխանությունները կորցնում են ժողովրդի վստահությունն ու հավատը իրենց հանդեպ, երբ չկա նվազագույն հարգանք իրենց նկատմամբ, ապա իշխանությունը պահելու մի տարբերակ է մնում՝ ուժով, որն իրենից ենթադրում է հակաօրինական, հակաժողովրդավարական և հակապետական վարքագիծ և գործունեություն՝ ինչին մենք այսօր ականատես ենք լինում»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան