«Գյումրին իր տոնը նշում է առանց Միքայել Սրբազանի․ նա դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց»․ Վարդան Ղուկասյան
![]() 92 Այսօր, 11:00 Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել քաղաքի օրվա առթիվ. «Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է: Գյումրին և գյումրեցիները ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը: Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում:Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե: |
«Գլխավոր «ստատուսագիրը» վախի սերմանման կարևոր «տուֆաքար» դրեց»․ Տաթևիկ Հայրապետյան
1913:30Աշխատաժողով՝ «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6713:12«Էրդողանի գրքից հետո թերևս սկսի քարոզել պանիսլամական-նեօ-օսմանականություն»․ Գեղամ Մանուկյան
10412:18«Այս դատավճիռն «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ է»․ Վազգեն Մանուկյան
11212:06«Կորուստի վերքերդ խորն են, Սրբազանդ էլ բանտարկված»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
13111:12«Գյումրին իր տոնը նշում է առանց Միքայել Սրբազանի․ նա դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց»․ Վարդան Ղուկասյան
8711:00«Ստատուսներ գրողները ոչինչ չեն արել, որ Միքայել Սրբազանը չդատապարտվի»․ Վահան Հովհաննիսյան
8510:42«Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական հրահանգով պայմանավորված հաշվեհարդար է»․ ՀԱԿ
11610:30