Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Աշխատաժողով՝ «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Աշխատաժողով՝ «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
132
Այսօր, 13:12

«Ազգային կրթության խորհուրդը» աշխատաժողով է հրավիրել՝ «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով։
«Մեր օրերում տիրող քաղաքական և հասարակական քաոսային վիճակը, դրանից բխող անհուսալիության և անտարբերության մթնոլորտը ստեղծել են հայ ազգային արժեքներին, մեր ինքնությանը սպառնացող մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր պատասխանատու անհատից պահանջվում է մի բան՝ անկախ քաղաքական, հասարակական, անձնական հայացքներից և հակակրանքներից, հավաքվել մեկ սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչպես ենք ՏԵՐ կանգնում մեր տեսակին՝ հայի ինքնությանը, մեր ազգային իրավունքներին, մեր արժանապատվությանն ու հայրենիքին:
Բնության մեջ յուրաքանչյուր տեսակ ունի իր առաքելությունը, գոյության նպատակն ու իրավունքը, իր տեսակի պահպանության համար պայքարի անհրաժեշտությունը:
Տե՛ր կանգնենք մեր լեզվին, մեր արժեքներին, մեր հայրենիքին»,- ասված է «Ազգային կրթության խորհուրդ»-ի հայտարարության մեջ:

Աշխատաժողով՝ «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ