Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ընդդիմությունն այդպես էլ չի ձևավորում քաղբանտարկյալների ազատության միասնական օրակարգ»․ Վարազդատ Հարությունյան

«Ընդդիմությունն այդպես էլ չի ձևավորում քաղբանտարկյալների ազատության միասնական օրակարգ»․ Վարազդատ Հարությունյան
88
Այսօր, 16:18

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում աննախադեպ քանակի քաղբանտարկյալներ կան, սակայն ընդդիմությունն այդպես էլ չի ձևավորում ԲՈԼՈՐ քաղբանտարկյալների ազատության միասնական իրավա-քաղաքական օրակարգ ու պայքարի հստակ ճանապարհային քարտեզ՝ իրավական, քաղաքական և միջազգային ուղղություններով:
Առանց սրա որևէ քաղաքական պայքար, այդ թվում՝ ընտրական, ձախողված է ի բնե:
Հարցս կրկնեմ՝ քանի՞ հոգի դեռ պետք ա փուռը գնա էս քաղաքական իմպոտենտության, նեղմտության ու մակերեսայնության արդյունքում»: