«Գազայում պատերազմը մոտենում է ավարտին․ Մերձավոր Արևելքում նոր փուլ կսկսվի»․ փորձագետ

Գազայի հատվածում պատերազմի հնարավոր ավարտը Իսրայելի համար ճանապարհ է բացում Մերձավոր Արևելքում և Արաբական թերակղզում իր ազդեցության ռազմավարությունն իրականացնելու համար, ՌԻԱ Նովոստիին ասել է լիբանանյան ռազմական ռազմավարության փորձագետ և Լիբանանի բանակի թոշակառու գեներալ Մալիկ Այուբը։ «Քանի որ Գազայի հատվածում պատերազմը մոտենում է իր ավարտին, Մերձավոր Արևելքում նոր փուլի ուրվագծեր են սկսում ի հայտ գալ։ Առաջարկվող կարգավորումը հիմնված է «հաղթողներ չկան, պարտվողներ չկան» սկզբունքի վրա. Իսրայելը վերադարձնում է իր գերիներին՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած։ Համասը մնում է Գազայի հատվածում, բայց առանց կառավարման մեջ որևէ դերի, իսկ Քաթարն ու Եգիպտոսը պարտավորվում են կազմակերպել Գազայի հատվածի կառավարման մեխանիզմը և լուծել զենքի հարցը։ Դրա դիմաց Իսրայելը աստիճանաբար դուրս է բերում իր զորքերը և ամբողջությամբ դադարեցնում ռազմական գործողությունները։ Այսպիսով, Իսրայելը վերացնում առաջին խոչընդոտը այն ճանապարհի, որը նա անվանում է «տարածաշրջանային խաղաղություն», - ասել է Այուբը։

«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4623:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
7123:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
7622:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
6522:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
8221:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6821:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
7221:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7620:30