«Կալանավորված փաստաբանն Արմինե Հարությունյանն է․ մեղադրանքը չի ընդունել»․ ԶԼՄ
![]() 158 Այսօր, 19:54 Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ փաստաբան է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են փաստաբանի կալանավորման լուրը՝ հայտնելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնել։ «Ֆակտոր»-ը հայտնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորվածը փաստաբան Արմինե Հարությունյանն է: «Նա մեղադրանքը չի ընդունել: Նրա պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործում առկա չէ որևէ տվյալ Հարությունյանի կողմից իրեն վերագրված արարքը կատարելու վերաբերյալ, ավելին, այն գումարը, որը քրեական վարույթի շրջանակներում համարվում է կաշառքի գումար, պաշտպանյալը Հարությունյանին վճարել է որպես ծառայությունների մատուցման գումար, առկա է նաև դրա հարկը վճարված լինելը հավաստող ապացույց: Արմինե Հարությունյանի վերաբերյալ դատարանում քննվում է ևս մեկ քրեական գործ որը, սակայն, դռնփակ է»,- հայտնում է լրատվամիջոցը։ |
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՕՖ տնօրենների խորհրդի անդամներին
8220:42«Կալանավորված փաստաբանն Արմինե Հարությունյանն է․ մեղադրանքը չի ընդունել»․ ԶԼՄ
14419:54«Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր»․ Միքայել Սրբազան (լուսանկար)
16918:42«Վստահ եմ՝ Սրբազանի ոգին այդ դատավճռով կոտրել հնարավոր չէ»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
14618:24«Թրամփը ևս մեկ քայլով մոտեցավ Խաղաղության Նոբելյան մրցանակին»․ Տիգրան Դավուդյան
16817:42«Փաստաբան է կալանավորվել՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»․ ԶԼՄ
16517:30«Սա ուրիշ, «իրական Հայաստանի» մեծ բարեկամ Էրդողանն է»․ Գարեգին Պետրոսյան
20717:18«Միքայել Սրբազանի ազատազրկումն ավտորիտար կառավարման իրավիճակ է ստեղծում»․ Տիգրան Խզմալյան
14516:36