Կիրակի, 05 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Սա խայտառակություն է․ առաջիկայում ևս նոր կալանավորումներ կլինեն»․ Հովիկ Աղազարյան

«Սա խայտառակություն է․ առաջիկայում ևս նոր կալանավորումներ կլինեն»․ Հովիկ Աղազարյան
137
Երեկ, 22:42

«Սա խայտառակություն է․ նպատակներն ակնհայտ են»,- «24Նյուզ»-ի հետ զույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանի ազատազրկմանը։

«Միքայել Սրբազանի նման մարդուն հասցնել այն վիճակի, որ 2 տարի ազատազրկման մեջ լինի, դա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված ուենանալու ենք լուրջ խնդիրներ։ Այդ գործելաոճը իշխանությունները կարող են շարունակել օգտագործել, և լուրջ կասկածի տակ կդրվեն ընտրությունները․ ընտրությունները տոտալ ճնշումների ներքո կանցնեն»,- նշեց Աղազարյանը՝ հավելելով, որ Սրբազանի ազատազրկումը ևս կապ ունի առաջիկա ընտրությունների հետ։

Նրա խոսքով՝ Միքայել Սրբազանը լուրջ հարգանք վայելող անհատականություն է, նրա խոսքն էական կարող է լինել։ «Կարևորն այն է, որ նրանք, ովքեր կփորձեն իշխանության դեմ խոսք ասել, կհայտնվեն համապատասխան վայրում, մինչև անցնի վտանգը, և ընտրությունները բարեհաջող անցկացնեն»,- նշեց Աղազարյանը՝ հավելելով, որ առաջիկայում ևս նոր կալանավորումներ են սպասվում։

«Սա խայտառակություն է․ նոր կալանավորումներ են սպավում»․ Հովիկ Աղազարյան