«Լիակատար ոչնչացում». Թրամփի զգուշացումը` ՀԱՄԱՍ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը լիակատար կոչնչացվի, եթե նրա ներկայացուցիչները հրաժարվեն իշխանությունը հանձնել Գազայի հատվածում: «Լիակատար ոչնչացում», - CNN-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչ է սպասվում արմատական կազմակերպությանը, եթե այն պնդի պաղեստինյան անկլավում իշխանությունը պահպանելու հարցում։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի «համալիր ծրագիրը», որն ուղղված է Գազայի հակամարտությունը լուծելուն: Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից: Այն, ի թիվս այլնի, կոչ է անում անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման սահմանմանը և այնտեղ միջազգային ուժերի տեղակայմանը: Իսրայելը հայտարարել է այս ծրագրի հետ իր համաձայնության մասին։
Հոկտեմբերի 3-ին ՀԱՄԱՍ-ը միջնորդներին ներկայացրել է ԱՄՆ-ի նախագահի առաջարկին ուղղված պատասխանը: Շարժումը հայտնել է իր պատրաստակամությունը ազատ արձակել ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել մահացածների մարմինները: Սակայն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկը կասկած է հայտնել, որ բոլոր պատանդները կարող են ազատ արձակվել 72 ժամվա ընթացքում, ինչպես պահանջվում է Թրամփի ծրագրով: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում:

«Ես ինչ իմանամ՝ ինչ եք ցույց տալիս». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
914:48
«Տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
5914:18
«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
5714:12
«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
8313:24
Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
15412:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9411:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
11707:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
15303:18