«Աշխարհում կա չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ են, երկուսն էլ՝ ազգային հոդվածներով». Նարեկ Կարապետյան
![]() 208 Կիրակի, 05 հոկտեմբերի, 2025 թ., 23:48 Գործարար, անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան ասեմ՝ բոլորը համակարծիք կլինեն, որ Միքայել Սրբազանը կարող էր չխոսել և եկեղեցական հիերարխիայում պահպանել իր դերը՝ առանց այսպիսի զրկանքների, քանի որ այս զրկանքները իրեն ոչ մի աշխարհիկ օգուտ չեն տալիս։ Խոսակցական հայերենով ասած՝ էս մարդը ոչ մի օգուտ չուներ իր բողոքից՝ մենակ նեղ օր։ Բայց ինքն արտահայտվում էր, որովհետև չէր կարող լռել: Մենք հաճախ մտածում ենք, թե մեր էլիտան միայն հարստության ու հարմարավետության մասին է։ Բայց այսօր տեսնում ենք, որ մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի։ Աշխարհում կան ընդամենը չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ են։ Երկուսն էլ՝ ազգային հոդվածներով։ Սա ապացույց է, որ հայ ժողովուրդը դեռ ապրում է, դեռ արժանի է ապրելու, որովհետև իր ամենահարուստ, ամենահզոր զավակները պատրաստ են զրկանքների՝ հանուն իր ժողովրդի, հանուն իր հողի, հանուն իր Աստծո։ Թող այս օրերին ոչ թե հիասթափություն ունենանք, այլ հպարտություն, որ դեռ կան այսպիսի մարդիկ»: Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

«Վատը աղմկոտ է, բայց լավը շատ է». Տաթևիկ Հայրապետյան
5502:12
«Ալեքսանդրապոլյան դասեր, արդյո՞ք պատմությունը կրկնվում է». Դերենիկ Մալխասյան
12001:06
Ուկրաինայում կտրուկ աճել է արտագաղթը
19200:38
«Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած Շիրակի թեմը մնաց կուռ և անհողդողդ». Արեգ Սավգուլյան
16100:00
ԵՄ-ն կարող է մշտապես սառեցնել ռուսական ակտիվները՝ շրջանցելով Հունգարիայի վետոն
194Երեկ, 23:54
«Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի՝ ո՛չ ասելու». Արամ Ա (տեսանյութ)
176Երեկ, 23:30
Շվեյցարիայի բնակիչների կեսը կողմ է արտահայտվել բնակչության թվի սահմանափակմանը
270Երեկ, 23:19
«Դու վաբշե ի՞նչ գործ ունես հարյուրամյակներով ու հազարամյակներով մշակված՝ Սբ.Պատարագի ծիսակարգի հետ». Ռուբեն Մելիքյան
172Երեկ, 23:00
