Երկուշաբթի, 06 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

««Թրամփի ուղին» «գենդեր-փարթիների» նոր ու հիանալի վայր կլինի»․ Հակոբ Բադալյան

««Թրամփի ուղին» «գենդեր-փարթիների» նոր ու հիանալի վայր կլինի»․ Հակոբ Բադալյան
133
Այսօր, 15:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում են, թե Շաքիի ջրվեժում «գենդեր-փարթի» են արել՝ ջրին ինչ որ գույն տալով:
Չկա որևէ զարմանալի բան: Առաջին կենցաղապետությունը ամրապնդում է իր դիրքերը:
Ավելին, երբ կկառուցվի, օրինակ, «Թրամպի ուղին», դա կլինի ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլ նաև «գենդեր-փարթիների» նոր ու հիանալի մի վայր:
Օրինակ, հավաքվում են հարազատ-բարեկամները ճանապարհի եզրին ու սպասում՝ եկավ վարդագույն գնացք կամ բեռնատար, ուրեմն երեխան աղջիկ է, եթե կգա կապույտ գնացք կամ բեռնատար՝ ուրեմն տղա:
Վայելեք կյանքը: Թե չէ Շաքիի ջրվեժը միշտ հոսելու է, իսկ մարդը մի անգամ է աշխարհ գալիս: Ջրվեժը թող մի տասը րոպե էլ վարդագույն հոսի, իրենից ինչ է գնում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան