«Անգրագիտությունը, անճաշակությունը եթերից թափվում է հեռուստադիտողների գլխին»․ Ոսկան Սարգսյան
![]() 149 Այսօր, 17:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի հեռուստաընկերությունների բացարձակ մեծամասնությունը նորություններ չի հաղորդում, դրանց անվան տակ «2-րդ թարմության»՝ երեկվա լուրերն է հայտնում՝ «պաշտոնական սոուսով»։ Իբր մշակույթ տարածող, հանրությանը կրթող շատ հեռուստաընկերություններ կան, ՔՊ-ական իշխանությունը մտադրվել է «Շողակաթը» զրկել ֆինանսավորումից։ Անգրագիտությունը, գռեհկությունը, անճաշակությունը եթերից թափվում է հեռուստադիտողների գլխին։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերությունը ցուցադրեց ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության «Յուվենտուս»-«Միլան» խաղը, էկրանին գրված էր՝ 16+։ Այդ խաղի մեջ ի՞նչ էրոտիկ կամ այլ տեսարաններ կան, որ 16 տարեկանից ցածր տարիք ունեցողներին արգելված էր դիտել այն։ Սովորական անփութություն՝ հեռուստաընկերության աշխատանքում։ ՏՎ-ներով ցուցադրվող ֆիլմերում զուգահեռ ընթացող հայերեն թարգմանությունները շատ անգրագետ են։ Երեկ հեռուստաընկերություներից մեկը խորհդային ֆիլմ էր ցուցադրում 1941-45թթ․ պատերազմի մասին, խորհրդային զինվորը դիմեց կապիտանին, էկրանին գրվեց՝ պարոն կապիտան։ Այդ հեռուստանկերությունում թարգմանության տեքստերի կենդանի խմբագիր չունե՞ք»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
Կահիրեում սկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, ամենայն հավանականությամբ, վերջնական բանակցությունները
2419:02ՀՀ ԱԳՆ-ում կստեղծվի եվրոպական ինտեգրման վարչություն
4618:36«Թրամփի միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները տարբեր կերպ են հասկացել». Տաթևիկ Հայրապետյան
8418:24«Այս անբարոյականները մեր ծնողներից երկուսին տանում են Աջափնյակի դատարան». զոհվածի հայր (տեսանյութ)
12318:12Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում (տեսանյութ)
10217:48«Անգրագիտությունը, անճաշակությունը եթերից թափվում է հեռուստադիտողների գլխին»․ Ոսկան Սարգսյան
14617:18«Հանցագործները դատում են հայրենասեր, պատվախնդիր մարդկանց»․ Մարգարիտ Եսայան
11517:12«Հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ աշխատանքային գործունեությունս»․ Անդրանիկ Մինասյան
14617:00