Երկուշաբթի, 06 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Իրանի դատարանն արդարացրել է Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվողին

Իրանի դատարանն արդարացրել է Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվողին
139
Այսօր, 19:36

Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Աբբասի դատարանը արդարացրել է Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող եվրոպացու, որը մեղադրվում էր Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար: Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատավոր Մոջթաբա Ղահրեմանին:
«Դատախազության կողմից առաջադրված մեղադրանքներից անկախ, դատարանը, հաշվի առնելով իրավական սկզբունքները և ենթադրյալ հանցագործության վերաբերյալ կասկածները, արդարացրել է մեղադրյալին», - նրա խոսքերն է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը: Դատավորի խոսքով՝ դատախազը դեռևս հնարավորություն ունի բողոքարկել դատարանի որոշումը:

Եվրոպացի քաղաքացին ձերբակալվել է Իրանի իրավապահ մարմինների կողմից հունիսին Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ժամանակ՝ Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: