Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«3 տարի առաջ հենց այս օրը Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ի ղեկավարն այն ճանաչեց Ադրբեջանի մաս». Արմեն Հայրապետյան

«3 տարի առաջ հենց այս օրը Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ի ղեկավարն այն ճանաչեց Ադրբեջանի մաս». Արմեն Հայրապետյան
240
Երեկ, 23:54

Լրագրող Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոկտեմբերի 6 ը մեր նորագույն պատմության ամենաբեկումնային օրերից մեկն է։
3 տարի առաջ հենց այդ օրը Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության ղեկավարը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս...
Հենց այդ օրվանից հետո էր, որ սկսվեց Արցախի շրջափակումը, այնուհետեւ անցակետ տեղադրվեց..., հետո արդեն երբ հարձակվեցին, սկսեցին Ցեղասպանություն, էթնիկ զտում իրականացնել, ՀՀ֊ն այլեւս չպաշտանեց Արցախը, քանի որ դա կընկալվեր՝ որպես "Ադրբեջանի ներքին գործերին խառնվել"։ Չէ՞ որ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6֊ին Հայաստանն ընդունել էր, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասն է...
Զուտ փաստեր, հիշողություններ, որ չպետք է ջնջվեն։
Աստված մեծ է, մի օր բոլորն իրենց արժանի պատասխանը կստանան։