Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Իր պետության խնդիրներն ի զորու չէ կառավարել, ուր մնաց հայերինը»․ Հովհաննես Ավետիսյան

«Իր պետության խնդիրներն ի զորու չէ կառավարել, ուր մնաց հայերինը»․ Հովհաննես Ավետիսյան
105
Այսօր, 12:12

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էմանուել Մակրոնի կառավարման ներքո Ֆրանսիայի քաղաքացիները այնքան են բևեռացվել միմյանցից, որ նույնիսկ արտահերթ պառլամենտական ընտրությունները քաղաքական ճգնաժամը չլուծեցին. երկու տարվա մեջ 5-րդ վարչապետը հրաժարական է տալիս՝ դեռ մեկ ամիս էլ չկառավարած: Չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ տարվա պետական բյուջեի շուրջ, քանի որ բյուջեի դեֆիցիտը շարունակաբար աճում է, կնշանակի պետական պարտքը: Սրան էլ գումարած քաղաքական անկայուն վիճակը, երկիրը հետզհետե քաոսի է վերածվում:
Սա է Մակրոնի կառավարած պետությունը, այն Մակրոնի, որ nիkոլ-ի իշխանությունը պահելուն սատար է կանգնել Արցախից և հայկական այլ շահերից հրաժարվելու պարագայում:
Սա նույնիսկ իր սեփական պետության խնդիրները զորու չէ կառավարել, էլ ուր մնաց հայերի և թուրքերի միջև դարերով ձգվող թշնամանքի խնդիրը:
Ու այս մարդկանց կառավարած երկրների վրա, չգիտես ինչ տրամաբանությամբ, Հայաստանում տարբեր խմբեր հույս են դրել, թե իբր կարողանալու են մեր անվտանգությունն ապահովել:
Սա նույնն է, որ քաղցկեղով հիվանդ մարդը զբաղվի միզաբուժությամբ՝ հուսալով, որ ապաքինվելու է»: