Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Հոկտեմբերի 6-ը ծանր օր էր ինձ համար». Տաթևիկ Սողոյան

«Հոկտեմբերի 6-ը ծանր օր էր ինձ համար». Տաթևիկ Սողոյան
152
Այսօր, 12:36

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2025թ. հոկտեմբերի 6-ը ծանր օր էր ինձ համար.
Հոկտեմբերի 6-ին լրացավ 44-օրյա պատերազմում մորեղբորս բռնի անհետացման 5-րդ տարին.
Հոկտեմբերի 6-ին դատավոր Մասիս Մելքոնյանը ապօրինաբար կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, և անհայտ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր, պայքարի ընկեր Արսեն Ղուկասյանին.
Հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց, որ ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը՝ Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ:
Այս չարաբաստիկ հոկտեմբերի 6-ը, իշխանության սրտի դատավորները և այս գժվելու զուգահեռները...»։

Աղբյուրը`   Տաթևիկ Սողոյան