Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«ՔՊ-ն այս անգամ էլ է ուզում խաբեությամբ վերարտադրվել Վաղարշապատում»․ Սոնա Աղեկյան

«ՔՊ-ն այս անգամ էլ է ուզում խաբեությամբ վերարտադրվել Վաղարշապատում»․ Սոնա Աղեկյան
92
Այսօր, 01:12

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղարշապատի ընտրությունները սովորական չեն․ ՔՊ-ն էս անգամ էլ ուզում է խաբեությամբ վերարտադրվել Վաղարշապատում։ Բայց ժողովուրդը պիտի իմանա՝ ինչ խաղեր են տակից գնում։
ՔՊ-ն ընտրություններին ներգրավել է իր կցորդ «Հանրապետություն» կուսակցությանը՝ թուրքական 5-րդ շարասյան հերթական ներկայացուցչին։ Երևանում արդեն տեսանք՝ էս մարդիկ ինչի համար են դաշտ իջնում՝ ՔՊ-ի դրածոյի դերն են կատարում, ժողովրդի քվեն են խաբելով վերցնում ու հետո քաղաքը գրպանում։ Հիմա հենց այս նույնը ուզում են անել Էջմիածնում՝ Վաղարշապատ համայնքում։
Եթե ՔՊ-ին հաջողվի վերարտադրվել (Աստված մի արասցե), ապա նոր թանկացումներ են լինելու՝ գույքահարկ, հողի հարկ, աղբի վճար, տեղական տուրքեր… էս ամենը արդեն տեսել ենք Երևանում։ Հիմա հերթը Վաղարշապատինն է։
Բայց սա միայն փողի հարց չի։ ՔՊ-ն աթոռը պահելուց հետո պատրաստվում է հերթական հարձակումը՝ մեր Եկեղեցու դեմ, և դա էլ է անում Ադրբեջանի թելադրանքով։ Էս թուրքական ծրագիրը Վաղարշապատում անցնելու իրավունք չունի։
ՔՊ-ն հասկացել է, որ բոլորն են զզվել իրենցից, դրա համար էլ նորից դիմել է կեղտոտ խաղերի՝ խաղի մեջ է մտցրել Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամին։ Փորձում են նրա անվան տակ մարդկանց խաբել, քվե գողանալ ու հետո այդ քվեները վաճառել Նիկոլենց։ Երևանում դա ստացվեց, Գյումրիում՝ չստացվեց։ Վաղարշապատը Գյումրիի օրինակը պետք է շարունակի՝ խաբկանքին չտրվի։
ՔՊ-ի թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, ամեն տեղ երդվում է, թե իբր կապ չունի ՔՊ-ի հետ։ Մինչդեռ իր ամբողջ գործունեությունը հենց Նիկոլի գծով է գնում։ Նիկոլը հանձնել է Արցախը, Արգիշտին՝ իր հոր ազատագրած հողերը։ Էս երկուսն էլ դավաճանության տարբեր դեմքերն են։
Ժողովուրդ ջան, պետք է մերժենք ՔՊ-ին՝ էս անգամ առանց վարանելու։ Էս ընտրությունը ոչ թե մեկ կուսակցության, այլ Վաղարշապատի ապագայի մասին է։
Պաշտպանե՛նք մեր սուրբ քաղաքը, մեր Հայ առաքելական սուրբ Եկեղեցին, մեր արժանապատվությունը»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան