Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Բանանային բարքերով երկրում՝ վախի մթնոլորտով, ՏՏ ոլորտ չի զարգանում»․ Վահրամ Մարտիրոսյան

«Բանանային բարքերով երկրում՝ վախի մթնոլորտով, ՏՏ ոլորտ չի զարգանում»․ Վահրամ Մարտիրոսյան
82
Այսօր, 17:54

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՏՏ-ն ազատականության պրոդուկտ է։
Տեխնոլոգիան պահանջում է բաց մտածողություն, ազատ շնչող միջավայր և հարգանք գործարարության հանդեպ։ Բանանային բարքերով երկրում՝ վախի մթնոլորտով և համատարած վերահսկողության ձգտմամբ, ՏՏ ոլորտ չի զարգանում։
Եթե ՏՏ-ի «ներկած դոմիկին» նայենք ներսից, ապա պատկերը այլ է ստացվում.
- Նոր ստեղծվող ստարտափերի քանակը նվազում է։
- Տեխնոլոոգիականության ինդեքսը իջնում է։
- Չկա գոնե մեկ հատ առաջացած ենթաոլորտային դոմեյն։
- Մեկ աշխատակցի գեներացրաց ՀՆԱ-ն չի աճում։
- Outsourcing մոդելը էլ ավելի է խորանում։ Պակիստան+ վիճակում ենք։
Պետական ներդրումների հիմնական խողովակը՝ պետական պատվերը, գործում է հակառակ սեգրեգացիայի տրամաբանությամբ․ վատերին հարստացնում է, իսկ իրական գործ անողներին դուրս է թողնում կամ նրանց վրա քրեական գործեր է բացում։
Երկրի ամենամեծ ՏՏ ընկերությունները խաղադրույքային բիզնեսի ընկերություններն են։ Փաստացի նրանք վերածվել են համակարգաստեղծ գործոնների։ ՏՏ ոլորտի ներկայիս աշխատաշուկան հիմնականում հենց իրենք են պահում։
Մի խոսքով՝ մի հպարտ, խաղաղ, խաղացող ու երջանիկ բանանային հանրապետություն»։