Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Վիրավորելով կանանց՝ կարծում է, թե սխրանք է գործում»․ Զառա Հովհաննիսյան

«Վիրավորելով կանանց՝ կարծում է, թե սխրանք է գործում»․ Զառա Հովհաննիսյան
161
Այսօր, 15:12

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքա՞ն կարելի է տարածքը լցնել ակնհայտ վիրավորական, սեքսիստական ու տխեղծ արտահայտություններով։ Իրեն ուժեղ տղամարդ կարծող Ռոբերտ Քոչարյանը դարձյալ հանդես է եկել ակնհայտ խտրական և բովանդակազուրկ արտահայտություններով։ Նա չունենալով քաղաքական միտք ու քննադատական մտածողություն, դարձյալ դիմել է պատրիարխալ մոդելին բնորոշ շտեմարաին՝ թիրախավորելով կանանց։ Ուրեմն, այս դժգունամիտ անձն ասել է․ «․․․․ՀՀ-ի հաշվին Մայր Թերեզա է աշխատում էս մարդը: Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»,- ի նկատի ունենավ կառավարության ղեկավարին, որն, իր կարծիքով ամեն ինչ տալիս է և ակնարկելով, որ կանայք անբարոյական են։ Վերոնշյալ տխրահռչակը՝ վիրավորելով կանանց, մի դեպքում Մայր Թերեզա, մյուս դեպքում՝ ենթադրյալ անբարոյական կոչելով, կարծում է, թե սխրանք է գործում։ Ինչպիսի «մտքի թռիչք», ու նրան թվում է, թե սա կարող է քաղաքական ընդդիմախոսությո՞ւն լինել։
Մեր իրական դժբախտությունը դուք եք, որ ձեր գոյությամբ ու մարմնով փակել եք քաղաքական դաշտը, արտադրում եք ցածրորակ, հակամարդկային ու անընդունելի բառակույտեր, որոնք հավակնում եք համարել քաղաքական խոսք։
Երբևէ Հայաստանում ընդդիմությունն այսքան հետադիմական ու մտազուրկ չի եղել, որքան այժմ, ու դա է Հայաստանի իրական ողբերգությունը»։