Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Եկեղեցու վրա հարձակումը Փաշինյանին վարկանիշ չի բերում». Ռոբերտ Քոչարյան

«Եկեղեցու վրա հարձակումը Փաշինյանին վարկանիշ չի բերում». Ռոբերտ Քոչարյան
110
Այսօր, 14:48

Անդրադառնալով իշխանության՝ եկեղեցու դեմ արշավին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այն Նիկոլ Փաշինյանին վարկանիշ չի բերում, Սրբազաններին բանտում պահելը վարկանիշ չի բերում: «Ինքն ուզում է՝ վեհափառի տեղում լինի մեկը, որ ենթարկվի պետությանը: Ինքը համարում է, որ չպիտի լինի ինստիտուտ, որը կարող է ինքնուրույն կարծիք ունենալ, որը ազգային ինքնության ֆունդամենտալ գործոններից է»,- նշեց նախկին նախագահը: