Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մեր քաղաքական ուժերը Հայաստանի ապագան ձգտում են կառուցել անցյալի նկատմամբ դիրքավորվելու միջոցով». Արման Մելիքյան

«Մեր քաղաքական ուժերը Հայաստանի ապագան ձգտում են կառուցել անցյալի նկատմամբ դիրքավորվելու միջոցով». Արման Մելիքյան
99
Այսօր, 19:24

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր քաղաքական ուժերը Հայաստանի ապագան ձգտում են կառուցել անցյալի նկատմամբ դիրքավորվելու միջոցով։ Դա վերաբերվում է թե «հներին», թե «նորերին»։ Անցյալից հրաժարվելն անօգուտ է ու անիմաստ (մանավանդ որ օտարներն իրենք այդ անցյալը չեն մոռանում ու այն երբեմն մեզանից լավ գիտեն), բայց նաև անցյալով ապագան պայմանավորելն է փակուղի տանում, մեզ դարձնելով կանխատեսելի ու կառավարելի, հետևաբար՝ խոցելի։ Մեզ համար դիտանկյան փոփոխությունը կենսական է»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան