«ՀՀ նախկին ղեկավարները Արցախն իրենց համար դրոշ են սարքել կեղծիքների ու ժողովրդին կեղեքելու համար»․ Արգիշտի Մեխակյան
![]() 270 Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ., 20:45 «ՔՊ վարչության նիստի օրակարգում ընտրական ցուցակի հաստատման հարցն է. Էջմիածնում հարգված մարդիկ են ցուցակում, ովքեր պատրաստակամություն են հայտնել քաղաքի կառավարման մեջ իրենց ներգրավվածությունն ունենալու»,- այս մասին ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ «ՔՊ-ն ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի Վաղարշապատի ընտրությունների հետ կապված, մենք գնում ենք բաղարձակ հաղթանակի, այլ տարբերակ չենք դիտարկում։ Մեր ռեսուրսը կենտրոնացված է նախընտրական քարոզարավի, ծրագիրը ներկայացնելու վրա»,- նշել է Մեխակյանը։ Անդրադառնալով իր հասցեին հնչող այն քննադատությանը, թե ուրացել է Արցախն ազատագրած իր հոր պատգամը՝ անդամակցելով մի թիմի, որը հանձնել է Արցախը՝ Մեխակյանն ընդգծել է, որ իր հոր անունը շահարկելը քաղաքական մանիպուլյացիա է և հավելել է․ «Դուք կարծում եք, որ այս թի՞մն է հանձնել Արցախը․ դա հաստատ չէ։ Դա ընդամենը մերձքոչարյանական, մերձսերժական այն ուժերի ներկայացուցիչներն են, ում վրա 2 մանդատ շպրտել են, ովքեր ծախվել են 2 կոպեկի համար և այդ հայտարարություններն են տարածում, որն իրականության հետ կապ չունի։ Եվ իրենք իրենց ամենօրյա գործունեությամբ ծախում, վաճառում են իրենց հայրենիքը, իրենց տունն այսօր․․․»։ «Մենք ամեն ինչ մեր աչքով տեսել ենք, մեղքը բերել - բարդել մի իշխանության վրա, թողնել, մի գիշերում թռնել պատասխանատվությունից և ասել՝ այս մեկ մարդն է մեղավոր և այս մեկ քաղաքական ուժն է մեղավո՞ր»,- նշեց Մեխակյանը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Սերժ Սարգսյանին և իր թիմին։ Մեխակյանի խոսքով՝ ՀՀ նախկին բոլոր ղեկավարները չեն ճանաչել Արցախը ՀՀ-ի կազմում․ «Իրենց ղեկավարման տարիներին Արցախն իրենց համար դրոշակ են սարքել կեղծիքների, ընտրակեղծարարություններ անելու համար, ՀՀ-ի և ԼՂ-ի ժողովրդին կեղեքելու համար։ Եվ այսօր իրենց տաք տներից ստիպված դուրս են եկել, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ապօրինի կեղեքված գումարները հետ են գնում պետական գանձարան»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
