«Ուկրաինան ավելի բարդ է, քան Պաղեստինը». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը կարող է ավելի դժվար լինել, քան Մերձավոր Արևելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը: Նա այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպումից առաջ:
«Ես կարծում էի, որ դա հեշտ կլինի լուծել, բայց պարզվեց, որ այն կարող է ավելի դժվար լինել, քան Մերձավոր Արևելքը: Կտեսնենք, թե ինչ կլինի Մերձավոր Արևելքում», - ասել է Թրամփը:
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց հիմա հիասթափված է նրանից:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, բանակցելով երրորդ կողմերի հետ, ավելի մոտ են, քան երբևէ, համաձայնության հասնելուն՝ հիմնվելով իր առաջարկած խաղաղության ծրագրի վրա: Նա վստահություն է հայտնել, որ միջնորդները կկարողանան համոզել կողմերին հասնել փոխադարձաբար ընդունելի փոխզիջման:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցությունները տեղի են ունենում Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում:

«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
1914:12
«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7313:24
Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
14312:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
8811:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
11207:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
15003:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
16802:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
15501:00