Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ի՞նչ է սպասվում մեզ, եթե Սահմանադրությունը չփոխվի»․ Թաթուլ Հակոբյան

«Ի՞նչ է սպասվում մեզ, եթե Սահմանադրությունը չփոխվի»․ Թաթուլ Հակոբյան
108
Այսօր, 17:24

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գրեթե անկհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգթոնում նախաստորագրված փաստաթուղթը կստորագրվի այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, որտեղ այլևս հղում չի լինի Անկախության Հռչակագրին:
Սա Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Այսպիսով, եթե Սահմանադրությունը չի փոխվում, ապա Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման տակ ևս տասնամյակներ, այս անգամ՝ պարտված, Արցախը և հարակից տարածքները կորցրած վիճակում: Քանի դեռ կային Արցախը և հարակից տարածքները, Ադրբեջանը բանակցելու ցանկություն ուներ, այսօր, թվում է, նման ցանկություն չունի:
Դրա ցուցիչներից մեկը Հայաստանի իշխանությունների նյարդերի վրա խաղալն է՝ Զանգեզուրյան միջանցք բառապաշարը հատուկ կիրառելով:
Իսկ ի՞նչ է սպասվում մեզ, եթե Սահմանադրությունը չփոխվի: Բացարձակապես անիմաստ է այսօր քննարկել՝ ճի՞շտ է եղել Հայոց ցեղասպանությունն ու Հայաստան-ԼՂԻՄ միացումը Հռչակագիր մտցնելը:
Այսօր ավելի կարևոր է քննարկել՝ ինչ է սպասվում Հայաստանին, եթե.
ա/ Փաշինյանն ու թիմը չվերընտրվեն գալիք խորհրդարնական ընտրություններում,
բ/ Հայաստանի ժողովուրդը մերժի սահմանադրական փոփոխությունները:
Ես կարծում եմ, որ այս հարցերի շուրջ պետք է լինի Հայաստանի ներքաղաքական բանավեճի օրակարգային հարցերից մեկը:
Ճիշտ է, սահմաններում այսօր խաղաղություն է, իշխանությունները խաղաղության օրակարգի մեջ են, բայց մենք մոռանում ենք, որ գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք մեզ հաղթել են պատերազմում և պարտադրել իրենց պայմանները»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան