Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Նախկիններն ու ներկաները սիամական երկվորյակների պես կապված են մեկմեկու». Նարինե Մկրտչյան

«Նախկիններն ու ներկաները սիամական երկվորյակների պես կապված են մեկմեկու». Նարինե Մկրտչյան
130
Այսօր, 15:18

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք խոստովանենք, որ մեզ դեռ չի հաջողվել դուրս գալ նախկինների և ներկաների շրջապտույտից։ Պատճառները տարբեր են, բայց հիմնական պատճառներից մեկն այն է, որ նախկիններն ու ներկաները սնուցում են միմյանց քաղաքական կյանքը։ Նրանք սիամական երկվորյակների պես կապված են մեկմեկու՝ որքան էլ անկեղծորեն և խորապես ատում են միմյանց։
Եվ այս անանց ատելության և փոխկապվածության մեջ ծնվում են, այսպես կոչված, «երրորդ ուժը», նոր դեմքերը՝ հին կապերով, պայմանով, որ այդ «երրորդ ուժը» նրանց վերահսկողության տակ լինի, իսկ ով վերահսկելի չէ՝ այդ խաղից դուրս է, ըստ այդմ՝ դուրս է մղվում հայաստանյան քաղաքական կյանքից։
Նաև այն պատճառով է սահմանվում անհամաչափ բարձր ընտրագրավը, որը երբեք նոր դեմքեր և նոր ուժեր չհայտնվեն իշխանության համը տեսած, իշխանությամբ հարստացած, իշխանությունը կորցած կամ այժմ այն վայելող քաղաքական ֆիգուներից դուրս։
Սակայն քաղաքականությունը նրանով է քաղաքականություն, որ երբեմն, ամենաաանհավանական պահին, կարող է ջնջել քաղաքական կապվածությունները, հողմացրիվ անել քաղաքական այս արաատավոր սերն ու ատելությունը։
Կապրենք՝ կտեսնենք, թե Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ առաջընթացը խաթարող, աղետաբար այս շրջապատույտի մեջ, թե՞, ի վերջո ստիպված է լինելու ճեղքել դա»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան