«Էլեկտրոմոբիլների ձիաուժը ՀՀ-ում սխալ է հաշվարկվում»․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որ ասում եմ՝ իշխանությունը քաղաքացուն դիտարկում է որպես փողի քսակ և միակ նպատակը մինչև վերջին կոպեկը քերթելն է, նեղանում եք։
Էլեկտրական մեքենաների ձիաուժը Հայաստանում սխալ է հաշվարկվում, մոտ 60 տոկոսով ավել, քան իրականությունն է։ Ես չեմ հորինել, ԵԱՏՄ կանոն է, համատարած կիրառվում է ՌԴ-ում, Ղազախստանում և Բելառուսում։ Համարյա բոլոր էլեկտրոմոբիլների իրական ձիաուժերը այս երկրների բազաներում կան։
Բոլոր այս երկրների հետ Հայասատանը ունի ինֆորմացիայի փոխանակման պարտավորություններ՝ ԱՏԳ կոդերը նույնն են, բանկային հաշիվների շարժերը փոխանակվում են, հարկային պարտավորությունները միմյանց ուղարկվում են, մեքենաների մաքսազերծման, տեղափոխման և գրանցման տեղեկատվությունը փոխադարձ տրամադրվում է։
Բայց, արի ու տես, որ էլեկտրոմոբիլների ձիաուժերը ճշտելու համար, Հայասատանի քաղաքացին պետք է վճարի կամ 240.000 դրամ, կամ շարունակի գույքահարկը 2 անգամից ավել վճարել։
Բացվել են մի քանի ստուգաչափող ընկերություններ և բոլորի մոտ աստղաբաշխական թվեր են։ Կասկած ունեմ, որ նույնիսկ իրական ստուգաչափում չի լինելու, այլ օգտվելու են վերը նշված բազաներից։
Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի հարկեր, վճարի ՀՔԲ աշխատակիցների աշխատավարձ և դրա փոխարեն չստանա պարզագույն ծառայություն։ Ինչո՞ւ պետությունը այդ 30-40 մոդելների իրական ձիաուժը իր մոտ չունենա և քաղաքացիներին ստիպի նույն մոդելի մեքենայի համար 100 կամ 1000 անգամ ստուգաչափում անել վճարելով ոչ թե սիմվոլիկ գումար այլ մի ահռելի գումար»։

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
34523.06.2026, 23:24
«Պռոբկայա սարքում քաղաքում, հասկանում, որ Շտապօգնության մեքենաներն անօգուտ են, ու սարքում ա մոպեդ»․ Էրիկ Անթառանյան
34420.06.2026, 09:42
«Եկեք մի փոքր համբերատար լինենք»․ Արտյոմ Կարապետյան
36619.06.2026, 15:12
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
39316.06.2026, 22:48
Այլընտրանքային ուղեգծեր՝ Կիևյան կամուրջը շրջանցելու համար (լուսանկար)
42416.06.2026, 22:06
Ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել երթևեկելի հատվածը․ նոր նախագիծ
37016.06.2026, 17:18
Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
60404.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
162602.06.2026, 18:34