Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Պերուացի եպիսկոպոսը հրաժարական է տվել, երբ պարզվել է՝ սիրուհիներ ունի»․ Ռուբեն Ռուբինյան

«Պերուացի եպիսկոպոսը հրաժարական է տվել, երբ պարզվել է՝ սիրուհիներ ունի»․ Ռուբեն Ռուբինյան
155
Այսօր, 14:42

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդացի, որ Պերուի Խուլիի շրջանի եպիսկոպոս Սիրո Քիսպե Լոպեսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ սիրուհիներ ունի:
Շատ զարմացած եմ: Ի՞նչ կարիք կար նման բան անելու: Պետք էր ասել, որ դա կաթոլիկ եկեղեցու ներքին գործն է և պահանջել Պերուի վարչապետի հրաժարականը: Կամ կարելի էր ենթականերին հանձնարարել ընդդիմադիր շարժում սկսել: Կամ զանգվածային անկարգություններ պլանավորել: Զինված հեղաշրջման կոչ անել, ի վերջո:
Աստվածաբանությունից հեչ բան չեն հասկանում այս պերուացիները»:

Աղբյուրը`   Ռուբեն Ռուբինյան